-
19.05.2024|
12:08
Երբ Մոսկվայում էի, մեկ-մեկ առիթ էր լինում շփվելու սովետական կինոյի ու հեռուստատեսության վաստակավորների հետ։ Երբ պատահում էր՝ խոսքը գնում էր Ֆրունզիկի մասին, զարմանում էի, թե ինչ ակնածանքով են խոսում նրա մասին։ Տենց խոսում են երևի Ժան Գաբենի մասին, Լոուրենս Օլիվիեի մասին։
-
18.05.2024|
15:43
Հերթագրվել եմ նույնականացման քարտ ստանալու համար։ Գիտե՞ք՝ երբ եմ ժամադրություն ստացել։ Արաբկիրի անձնագրային բաժնի հետ իմ հանդիպումը տեղի կունենա երեք ամսից՝ սույն թվականի օգոստոսի 19-ին՝ հակառակորդի դաշտում։ Մինչ էդ, ինչքան հասկացա, ես անքարտ աննույնական եմ, այսինքն՝ неизвестный науке зверь...
-
18.05.2024|
07:28
...Տարիներ հետո, երբ հեծանիվի գործարանի հիմքերը դրեցին, քաղաքի երեխաները վաղուց մանկապարտեզ հեծանվով էին գնում:
-
16.05.2024|
11:56
88-ի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնին մոտ գտնվող գյուղում քանդվել էր նաև կարի ֆաբրիկան:
-
15.05.2024|
10:29
Կառավարեք ձեր ձեռքերը, ու ամեն անգամ, երբ ձեզ ասում, թեկուզ խնդրում են ծափահարել, հարցրեք՝ ինչի՞ համար։ Թե չէ ասում են՝ Արցախը Հայաստան է, ծափահարում եք։ Կեսը կորցնելուց հետո ասում են՝ Արցախում ապագա կա ծափահարում եք։ Ասում են՝ մտնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, ծափահարում եք։ Ասում են՝ մկները չեն պլստալու, ծափահարում եք։
-
14.05.2024|
06:55
ՈՒսապարկով կանգնել եմ աշխարհաբաժանման դժվարին ու բախտորոշ խաչմերուկում։ Մտովին պիտի ուրվագծեմ հետագա քայլերիս քարտեզը։ Որպես խորհրդանիշ վերցրել եմ ինձ հետ ավանդական աղն ու հացը։
-
13.05.2024|
06:57
Հիշում եմ՝ շատ վաղուց՝ դեռ անցյալ դարի ութսունականներին, մեկը Ֆրունզիկին հարց տվեց, թե ոնց ա դիմավորում Նոր տարին։ Ասեց՝ քնում եմ, առավոտը զարթնում եմ, Նոր տարին եկած ա լինում։
-
12.05.2024|
06:57
Պատկերացնում եք՝ ի՞նչ կլիներ, եթե մարդիկ միշտ մտածեին այնպես, ինչպես մտածում է մեծամասնությունը: Ես ուրախ եմ, որ իմ կարծիքը երբեք չի համընկել մեծամասնության կարծիքի հետ: Ցավոք, համարյա բոլոր դեպքերում կյանքը ցույց է տվել, որ չեմ սխալվել: Ես առաջին հերթին պատասխանատու եմ խղճիս առաջ, ու իմ կյանքն անտանելի դժվար է ստացվել, որովհետև միշտ ձգտել եմ հաշտ ապրել խղճիս հետ:
-
11.05.2024|
15:59
Ժողովուրդը գահին նոր թագավոր է կարգում։ Նախկին թագավորը նրան երեք ծրար է տալիս՝ ասելով.
-Հենց դժվար լինի, հերթով կբացես ու կկարդաս։
-
10.05.2024|
05:57
Ոչ մեկին տրված չէ հաղթանակի մշտականություն և ոչ մեկին վիճակված չէ անդադար պարտությունը: